Monthly Archives: Հոկտեմբերի 2021

Բուսաբանական այգի

Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականների կողմից: Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա: Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ վայր` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար: Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ։ Երևանի բուսաբանական այգում մինչև 1992 թվականը գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էին արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակ։ Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։

Արևի և լուսնի և աստղերի մասին

Օրվա մեջ մենք հանդիպում ենք արևին, լուսնին և աստղերին: Արևի հետ սկսվում է մեր օրը, առավոտը բացվում է արևածագով: Ջերմացնում է մեզ իր ճառագայթներով: Լուսինը երևում է արևի մայր մտնելու ժամանակ և ամբողջ գիշեր երկիրը լուսավորում է լուսինը, ճիշտ է այդքան էլ պարզ լույս չի տալիս, բայց բավական է լինում: Աստղերը շատ են գեղեցկացնում երկինքը, կա հատուկ գիտություն, որը կոչվում է աստղագիտություն: Ամեն աստղ ունի իր նշանակությունը, կան աստղերի խմբեր, որոնք ունեն անուններ:

Պառավի խուլ այծերը

Մի պառավ երեք խուլ այծ ուներ: Մի օր պառավը կորավ, թե ինչու կորավ հիմա կպատմեմ:

Մի օր պառավը այծերին տանում է սարերում արածացնելու, մինչ այծերը արածում էին, պառավը նստած էր ծառերի տակ և հանգստանում էր: Անցավ մի քանի ժամ և մութը վրա տվեց: Պառավը բաց արեց աչքերը և կողքերը ոչ մի այծ չկար, սկսեց գոռալով կանչել այծերին, բայց ապարդյուն, այծերը կորել էին: Պառավը լաց էր լինում և հիիշում էր, որ նրանք չեն տեսնում, բայց լավ լսում են: Որոշեց լուսամփոփ բերել և վառել այն մասում, որտեղ նրանք արածում էին: Դա իրոք աշխատող միտք էր, նրանք շուտ նկատեցին լույսը և մոտեցան իրենց պառավին: Բոլորն ուրախ էին և երջանիկ:

Իմ սիրած երգը

Իմ դպրոցի բոլոր երգերը շատ եմ սիրում, բայց ամենից շատ ինձ դուր է գալիս երկու երգ՝ Կաքավը և Ձիուկը: Այս երգերը շատ հաճելի է լսել և պարել: Ձիուկը շատ ռիթմիկ երգ է և ես կարողանում եմ ինքնուրույն երգել: Տանը նույնպես երգում և պարում եմ իմ դպրոցում սովորած երգերը, դրանք շատ լավն են: