Monthly Archives: Դեկտեմբերի 2022

Մայրցամաքներ և աշխարհամասեր

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ: Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Ամենամեծը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Հարցեր

1.Քարտեզի վրա փորձեք ցույց տալ մայրցամաքները:

2. Քարտեզի վրա կարող եք ցույց տալ Հայաստանի տեղը:

3. Գտեք, թե որ երկրներն են Հայաստանի անմիջական հարևանները: Թվարկեք դրանք՝ մայրաքաղաքներով:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն : Պատկերացրեք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են : Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով և փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:

Ավստրալիա

Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է։ Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։

Թռչուններից ամենամեծը Էմուն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։

Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիա, Պապուա Նոր Գվիենա և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում:
Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Այս տարի մեր մաթեմատիկայի ուսուցչուհու հետ մենք կրկնեցինք անցած տարվանը և ծանոթացանք երկրաչափական պատկերների հետ սովորիցինք հաշվել ուղանկյան և քառակուսու պարագիծը և մակերեսը սովորեցինք եռանիշ և քառանիշ թվերը +,- / սյեւնակաձև, սա մաթեմատիկայի բաժնի հղումն է՝

https://davidsahakyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/

Ավ. Իսահակյանի տուն-թանգարան

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անուշապուր

Ցանկությունների ծառը

Ցանկությունների ծառը

Սեբաստիացիական հանելուկներ

Գետակի վրա

Նուկիմ քաղաքի խելոքները: Ավ. Իսահակյան

Աստրիդ Լինդգրեն Մանչուկն ուԿառլսոնը (հատված)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ

Համո Սահյան։ Մշուշների շղարշի տակ

Առաջադրանքներ

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Է-Ե ուղագրություն

Առաջադրանքներ

Կոմիտաս լսելիս

29.09.2022 Դասարանում

Ցանկության Ճանապարհ

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Волк и лиса

Ночюу на рике пил волк воду. Светила луна. Был силный мароз. Хвост у волка примьорз кольду. Жалко волку пушыстй хвост.Сидит он у ждет. Бижит по дорожке лиса. стал волк просить помоши. Жал лисе волка. помогла она ему. волк и лиса столи дружить

Արեգակնային համակարգ

Մաս 1

Արեգակն ու նրա շուրջը պտտվող բոլոր երկնային մարմինները՝ մոլորակները, նրանց արբանյակները, հազարավոր քարաբեկորները միասին, կազմում են Արեգակնային համակարգը։

Արեգակնային համակարգը նաև մեր մոլորակի «տունն» է, եթե կարելի է այդպես ասել։ Իսկ առհասարակ այս «ընտանիքում» կա 8 մոլորակ, որոնց մեծ մասը գոնե 1 արբանյակ ունի: Երկրի բնական արբանյակը, օրինակ, Լուսինն է։ Ի դեպ, հնում արբանյակ են անվանել ծառային, որը միշտ տիրոջ կողքին էր. ուղեկցում էր նրան և ըստ անհրաժեշտության` հոգում նրա այս կամ այն կարիքը։ Այդ առումով՝ Լուսինն իսկապես «օգնական» է․ կյանքը Երկրի վրա անհնար կլիներ առանց նրա լուսարձակման ու մագնիսական հատկանիշների (թեպետ գիտենք, որ լույսը ինքը չի արձակում, այլ անդրադարձնում է Արեգակից)։

Արեգակի շուրջը պտտվում են նաև բազմաթիվ այլ, ավելի փոքր երկնային մարմիններ, որոնք, սակայն, ի տարբերություն մոլորակների, անկանոն ձև ունեն՝ կարտոֆիլի նման, նաև չափազանց փոքր են և կոչվում են երկնաքարեր։

Իսկ 8 մոլորակներն են Մերկուրին (հայկական անունը՝ Փայլածու), Վեներան (Արուսյակ), Երկիրը, Մարսը (Հրատ), Յուպիտերը (Լուսնթագ), Սատուրնը (Երևակ), Ուրանը և Նեպտունը։

Այս մոլորակներից առաջին չորսը՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը, կարծր են: Յուպիտերն ու Սատուրնը գազի վիթխարի գնդեր են, սակայն չեն այրվում, ինչպես աստղերը, ուստի և համարվում են մոլորակ։ Իսկ Ուրանը և Նեպտունը կազմված են գազից և սառույցից:

Մաս 2

Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է՝ պատված պարուրաձև ոլորվող ամպերով: Յուպիտերը բաղկացած է հիմնականում ջրածնից:

Մոլորակներից Սատուրնն ունի գեղեցիկ, գունագեղ օղակներ, որոնք կազմված են քարե և սառցե մարմիններից, ինչպես նաև փոշու մասնիկներից: Ուրանն էլ ունի օղակներ, այն էլ տասը, սակայն դրանք չափազանց նեղ են և հայտնաբերվել են միայն 1977 թ․, երբ այն անցավ մի աստղի առջևով, և այդ օղակները փակեցին վերջինիս լույսը:

Մոլորակներն Արեգակի շուրջը պտտվում են ոչ անկանոն, այլ ամեն մեկը՝ որոշակի ուղեծրով: Այդ ուղեծրերը կոչվում են էլիպս: Երբ մոլորակը պտտվում է էլիպսաձև (ձվաձև), նրա հեռավորությունն Արեգակից շարունակ փոփոխվում է: Այդպես օրինակ, Երկրի վրա առաջանում են տարվա եղանակները։

Բոլոր մոլորակների ուղեծրերը գտնվում են մոտավորապես նույն հարթության վրա, այնպես որ Արեգակնային համակարգը նման է հարթ սկավառակի: Միայն Պլուտոնն է պտտվում այլ հարթությամբ, սակայն նրան 2006 թ․ «զրկեցին» մոլորակի կարգավիճակից, քանի որ պարզեցին, որ իրականում չափազանց փոքր է և բաղկացած միայն քարից ու սառույցից։ Պլուտոնը նույնպես համարվեց երկնաքար, թեպետ գնդաձև է։

Երկիրն Արեգակի շուրջը պտտվում է 1 տարում, իսկ Մերկուրին՝ 88 օրում, որովհետև այն Արեգակից 58 միլիոն կիլոմետր է հեռու, իսկ մեր մոլորակը՝ 150 միլիոն կիլոմետր: Մարսի վրա տարին տևում է գրեթե 2 անգամ ավելի երկար, քան Երկրի վրա:

Բոլոր մոլորակներից Երկրին ավելի հաճախ մոտենում է Վեներան: Այն երեկոյան կարելի է տեսնել երկնքի արևմտյան, իսկ առավոտյան՝ արևելյան մասերում:

Մյուս մոլորակներում կյանք չի հայտնաբերվել, բայց դրանց գոյությունն էլ, անշուշտ, ինչ-որ մի կենսական նշանակություն ունի, քանի որ աստղագետներն արդեն հաստատապես գիտեն՝ Տիեզերքում ամեն բան ներդաշնակ է, և ոչինչ պատահական չի լինում։

Արեգակնային համակարգի մոլորակներըhttps://www.youtube.com/embed/F3KgFyuRghg?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=ru&autohide=2&wmode=transparent

Առաջադրանք

Նկարի վրա տեղադրեք մոլորակների անուններն իրենց հայկական անվանումներով։

Արեգակնային համակարգ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ավ. Իսահակյանի տուն-թանգարան

Այսօր դասարանով այցելեցինք Ավ. Իսահակյանի տուն-թանգարան: Ճամփորդությունը շատ ուսուցողական էր և կարևոր մեզ համար: Աշխատակցուհին մանրակրկիտ պատմեց Իսահակյանի տան, կյանքի մասին: Ցուցադրեց բոլոր սենյակները, և այն իրերերը, որոնք օգտագործել էր վարպետը իր կյանքի ընթացքում: Տեսանք այն գեղեցիկ բակը, որը շատ կոկիկ էր և խնամված, այնտեղ աճում էին շատ գեղեցիկ վարդեր, տեսանք նրա նստարանը: Վերջում մեր ձեռքերով պատրաստեցինք իր բանաստեղծություններով գրքեր, որոնք կլինեն լավ հուշեր այս օրվանից: