Category Archives: Հայրենագիտություն

Վարդան Մամիկոնյանի

Վարդանանց պատերազմի հերոս Վարդան Մամիկոնյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1975 թվականի դեկտեմբերի 20-ին[1], Օղակաձև զբոսայգու Կնունյանց (այժմ՝ Վարդանանց), Խանջյան և Մռավյան (այժմ՝ Ալեք Մանուկյան) փողոցներին հարող հատվածում։

Սասունցի Դավիթ

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց։ Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը[3], որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածում իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի։ 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։

1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը[4]։

Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)[5]։ Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության, ինչպես գրում է ականատեսը՝ կատարվածը հնարավոր չէ նկարագրել….

Կոնդ

Երևանի ամենահին թաղամասը Կոնդն է: Այն գտնվում է Պռոշյան փողոցի վրա: Կոնդ թարքմանաբար նշանակւմ է երկարաձիգ, և քանի որ նա գտնվում է բլրի վրա այդտեղից էլ առաջացել է այդ անունը: Ամբողջ իր թաղամասի կառուցվածքը ստեղծվել է մոտ 1918-րդ դարում, այսինքն, եթե փորձենք գտնել Երևանի պատմական միջուկ, Կոնդը լավագույն օրինակներից է պահպանված: Այստեղ շրջելով նեղ փողոցերով կարող էք տեսնել շատ հին և յուրահատուկ կառուցներ:

Հայոց մայրաքաղաքները

Дата: 8 апреля 2023Автор: flouradavtian60280 Комментарии

Վաղարշապատ

Հայոց Վաղարշ I թագավորը (117-140թթ.), պարսպապատելով Վարդգեսավան հին բնակավայրը` վերանվանում է Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք։ Վաղարշապատի միջնաբերդը համարյա համընկնում էր Էջմիածնի վանքի ներկայիս տարածքին։ Այնտեղ էին թագավորական պալատը, զորանոցները և այլ շինություններ։ Վաղարշապատի դերը հատկապես մեծացավ 4-րդ դարի սկզբին, երբ քրիստոնեության ընդունումից հետո` 303թ. այստեղ կառուցվեց Էջմիածնի Մայր տաճարը։ Նրա անունով էլ հետագայում քաղաքը կոչվեց Էջմիածին։ Դարեր շարունակ Վաղարշապատը հայոց հոգևոր կենտրոնն էր։ 1441թ.` հազարամյա ընդմիջումից հետո այստեղ վերահաստատվեց Ամենայն հայոց կաթողիկոսական աթոռը։

Վաղարշապատի միջնաբերդը և Էջմիածնի Մայր տաճարը

Դվին

4-րդ դարի 30-ական թթ. հայոց Խոսրով Կոտակ թագավորը Արտաշատից ոչ հեռու, բլրի վրա հիմնեց երկրի նոր մայրաքաղաքը` Դվինը (քաղաքն այդպես էր կոչվում համանուն բլրի անունով)։ Արշակունյաց թագավորության անկումից հետո Դվինը մարզպանական Հայաստանի կենտրոնն էր։ 5-րդ դարի երկրորդ կեսին, երբ կաթողիկոսական աթոռը Վաղարշապատից տեղափոխվեց այստեղ, Դվինը դարձավ նաև Հայաստանի հոգևոր, մշակութային կենտրոնը։ Այդ ամենի հետ Դվինը ևս մի կարևոր դեր կատարեց։ 4-5-րդ դարերում Հայաստանի քաղաքների մեծ մասն ավերվել էր։ Իսկ Դվինը, ընդհակառակը, վարչական կենտրոն լինելու շնորհիվ շարունակում էր մնալ որպես արհեստների և առևտրի խոշոր կենտրոն։ Արհեստագործության շատ ճյուղեր, որոնք այլ քաղաքներում գրեթե վերացել էին, Դվինում պահպանվեցին։ Այսպիսով, Դվինը դարձավ արհեստագործության ավանդույթները պահպանողն ու փոխանցողը։ Դվինի ավերակներն այժմ փռված են Արտաշատի Վերին Դվին, Ներքին Դվին, Հնաբերդ և այլ գյուղերի տարածքներում։

Դվին մայրաքաղաք

Բագարան, Շիրակավան, Կարս

Բագրատունյաց թագավորության օրոք Հայաստանը չորս մայրա քաղաք է ունեցել` Բագարան, Շիրակավան կամ Երազգավորս, Կարս և Անի։ 885թ. Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք դարձավ Բագարանը։ Այստեղ էր Բագրատունիների տոհմական դամբարանը։ Աշոտ I-ին հաջորդած Սմբատ I Բագրատունու օրոք մայրաքաղաք դարձավ Շիրակավանը, որը մինչ այդ նրա նստավայրն էր։ Ինչպես և Բագարանը, այն Շիրակում էր, Անիից ոչ հեռու, Ախուրյան գետի աջ ափին։ Բագրատունյաց հաջորդ գահակալը` Աշոտ Երկաթը, իր թագավորության վերջում եղբորը՝ Աբասին, նշանակեց Կարս քաղաքի կառավարիչ։ Աշոտ Երկաթից հետո թագավոր դարձած Աբասը չտեղափոխվեց Շիրակավան։ Բագրատունյաց Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Կարսը։ Կարսում Աբաս արքան մեծ շինարարություն սկսեց։ Կառուցապատվեց քաղաքի միջնաբերդը, որտեղ թագավորական պալատն ու այլ շինություններ էին։ Կարս գետի ափին կառուցվեց Ս. Առաքելոց Մայր եկեղեցին։ Դրանից հազար տարի հետո Եղիշե Չարենցն իր «Երկիր Նաիրի» վեպում հայրենի քաղաքի մասին կգրի. «Առաքելոց եկեղեցին ամենամեծ ու ամենանվիրական հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա քաղաքի»։

Կարսի բերդն և Առաքելոց եկեղեցին

Անի

Պատմիչներն Անի քաղաքն անվանել են «մեծ», «տիեզերահռչակ»։ Այդ անուններին Անին արժանացել է իր հրաշալի պալատների, տաճարների, կամուրջների և այլ կառույցների համար։ Տպավորիչ են անգամ նրա ավերակները։ Անին Բագրատունյաց Հայաստանի չորրորդ և վերջին մայրաքաղաքն էր։ Մայրաքաղաք դառնալուց հետո Անին այնպիսի թափով է զարգանում և ընդարձակվում, որ Սմբատ II արքան ստիպված է լինում կառուցել նոր պարիսպներ։ «Սմբատյան» կոչված այդ պարիսպների շուրջը երկուսուկես կիլոմետր և մինչև 10-12 մետր լայնությամբ խանդակ էր փորված, որը լցվում էր ջրով։ Պաշտպանական նպատակներից բացի` այն օգտագործվում էր նաև ոռոգման համար։ Պարիսպներն ունեին քանդակներ և արձանագրություններ։ Անիի գլխավոր դարպասի` Ավագ դռան վրա քաղաքի զինանշանն էր` վազող հովազի բարձրաքանդակը։ Պաշտպանական կարևոր նշանակություն ունեին նաև Անիի կամուրջները։ Դրանցից մեկը ափերի հետ կապվում էր շարժական տախտակամածների միջոցով։ Վտանգի դեպքում տախտակամածը բարձրաց վում էր։ Կար նաև քարանձավային և ստորգետնյա Անի` իր բնակարաններով, սրահներով ու խորշերով, որոնք հիանալի թաքստոցներ ու ծուղակներ էին։ Անիի գլխավոր փողոցը 4-5 մետր լայնություն ուներ։ Այս փողոցով էր անցնում ջրմուղի հիմնական գիծը։ Ջրմուղը ոչ միայն կավե, այլև երկաթե խողովակներ ուներ։ Անին եկեղեցաշատ քաղաք էր։ Քաղաքի մասին խոսելիս հաճախ ասվում էր՝ Անին հազար ու մեկ եկեղեցի ունի։ Քաղաքն ուներ իր համալսարանը, մատենադարանը։ Հայոց հռչակավոր մայրաքաղաքն արհեստի և առևտրի խոշորագույն կենտրոն էր։ Անեցի վաճառականները առևտուր էին անում Բյուզանդիայի, Պարսկաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ։ Հետագա դարերում Անին բազմիցս հարձակումների է ենթարկվել, ավերվել է և դարձյալ վերակառուցվել։ Պատերազմները, երկրաշարժերն ու այլ աղետները կամաց-կամաց քայքայեցին քաղաքը։ 16-րդ դարում այն սովորական մի գյուղ էր, իսկ երկու դար հետո այնտեղ այլևս բնակիչներ չկային։ Անին միջնադարյան Հայաստանի ամենալավ ուսումնասիրված քաղաքներից է։ Հայոց հռչակավոր մայրաքաղաքի մասին գրվել են տասնյակ գրքեր, բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ և գեղարվեստական այլ գործեր։

Անի քաղաքի պարիսպները


Հարցեր և առաջադրանքներ


1. Ո՞ւմ անունն են կրում Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը, Վաղարշապատը։
2. Հաջորդաբար թվարկե՛ք Բագրատունյաց Հայաստանի չորս մայրաքաղաքները։
3. Ի՞նչն է վկայում, որ Անին իր ժամանակի մեծ և զարգացած քաղաքներից էր։

Զատկածեսը մեր ընտանիքում

Զատիկը մենք նշել ենք մեր տանը, ընտանիքի անդամներով: Քրիստոսի հարության տոնը շատ կարևորում է մեր ընտանիքը: Մենք եկեղեցուց ճրագ ենք բերում այդ օրը և երեկոյան նշում ենք այդ սուրբ տոնը: Իմ կարծիքով բոլոր քրիստոնյաները պետք է մեծ շուքով նշեն այս տոնը:

Մայրիկս պատրաստել էր տեսակ-տեսակ ոււտեստներ, որոնք պետք է լինեն այդ օրը սեղանին . օրինակ իշխան ձուկ , կանաչեղեն, չամչով փլավ, կարմիր գինի և իարկե զատկական ձու, ներկված տարբեր գույներով, բայց ամենաշատը կարմիր գույնով ենք ներկել, քանի որ դա խորհրդանշում է Քրիստոսի արյան գույնը:

Նստեցինք մեծ սեղանի շուրջ, բոլորիս հայրիկս գինի էր լցրել, սեղանը զարդարել էինք շատ գեղեցիկ ատրիբուտներով՝ նապաստակներ, ճուտիկներ և ձվիկներ: Մյուս օրը գնացինք հյուր տատիկ, պապիկիս մոտ և շարունակեցինք նշել Զատիկը նրանց հետ:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Дата: 26 февраля 2023Автор: flouradavtian60280 Комментарии

Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը: 1936թ. թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ (Գյոյ-ջամի), որտեղ գործել է մոտ 60 տարի:

1994-1997թթ. թանգարանը գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, իսկ 1997-2005թթ.`   Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում:2005թ. թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը Երևանի քաղաքապետարանի հետ միասնական ճարտարապետական համալիր է ձևավորում: 

Թանգարանում  պահպանվում է ավելի քան 89700 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։

 Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։

Թանգարանին կից գործում է գիտական խորհուրդ, որի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներն ու արվեստագետները՝ ճարտարապետներ Ալ. Թամանյանը, Թ. Թորոմանյանը, Ն. Բունիաթյանը, Մ. Մազմանյանը, նկարիչներ Մ. Սարյանը, Գ. Գյուրջյանը, Տարագրոսը, քանդակագործ Ա. Սարգսյանը, գիտնականներ Ստ. Լիսիցյանը, Ե. Շահազիզը, Ս. Բարխուդարյանը, Բ. Առաքելյանը, Թ. Հակոբյանը և ուրիշներ:

Երևանի տարածքում մարդն ապրել է դեռևս հնագույն ժամանակներից։ Հրազդան գետի քաղցրահամ ջուրը, մեղմ ու տաք կլիման բարենպաստ պայմաններ են ստեղծել զարգացման համար, որի վառ ապացույցն են Երևանյան քարայրից հայտնաբերված ավելի քան 100 հազար տարվա պատմություն ունեցող վանակատե գործիքները։

Թանգարանում պահպանվում են խոնարհված եկեղեցիների երկաթյա դռները, որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ (1862թ.), Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլ մասունքներ։

Քաղաքի կառավարման, առևտրի և արդյունաբերության զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել Մելիք-Աղամալյան, Գեղամյան, Աֆրիկյան, Տեր-Ավետիքյան, Եսապյան և այլ ընտանիքներ, որոնց մասին պատմող առարկաները տեղ են գտել թանգարանում։

1834թ. ռուս կայսր Նիկոլայ 1-ինը ոսկե ժամացույցը (պահպանվում է թանգարանում) նվիրել է Մելիք-Աղամալյանների տոհմին`   ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերին մատուցած մեծ ծառայությունների համար։

Թանգարանային առարկաներից մեծ հետաքրքրություն են ներկայացնում տառաձուլական և տպագրական մեքենաները`   նույնքան հետաքրքրաշարժ պատմությամբ. Մխիթարյանները 19-րդ դարում Վիեննայում հիմնել են տպարան և առանձին գրաձուլարան, որտեղ ձուլվել են հայերեն, լատիներեն և այլ լեզուների նոր տառատեսակներ։ Այստեղ կարելի էր շարել և տպագրել 50 լեզվով գրականություն։ Մկրտիչ Ա. Խրիմյանը`   Խրիմյան Հայրիկը, տառաձուլական մեքենան ձեռք է բերել Մխիթարյաններից, օգտագործել Վարագա վանքի տպարանում։ Ավելի ուշ այն տեղափոխվել է էջմիածին, իսկ խորհրդային տարիներին օգտագործվել Երևանի թիվ 1 տպարանում։ 1960թ. մեքենան հանգրվանել է Երևանի պատմության թանգարանում։ Նույնպիսի ճանապարհ է անցել տպագրական մեքենան, որով 1913թ. տպագրվել է «Խոսք» թերթը`   Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ։1938թ. Երևանի պատմության թանգարանի բակում հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ջանքերով կազմակերպվել է Երևանին նվիրված ցուցահանդես, որի ավարտից հետո ցուցադրված աշխատանքները նվիրվել են թանգարանին`   հարստացնելով նրա կերպարվեստի ֆոնդը։ Այս կտավները, գեղարվեստական մեծ արժեք ներկայացնելով հանդերձ, ունեն նաև վավերագրական մեծ նշանակություն։

Թանգարանի դրոշմանիշների հավաքածուն, որն ամփոփված է մի քանի ալբոմներում, թողարկվել է Հայաստանի առաջին հանրապետության տարիներին։ Դրոշմանիշներն ունեն գեղարվեստական բարձր ճաշակ և արտացոլում են մեր ժողովրդի բազմադարյա մշակույթն ու հոգևոր կյանքը (նկարիչ`   Արշակ Ֆեթվաճյան)։ Դրանք տպագրվել են Փարիզում։ Հայկ Գավուքճյանի`   բազմագիտակ ֆիլատելիստի և նվիրյալի դրոշմանիշների հավաքածուն 1936թ. Նյու Յորքում տեղի ունեցած ֆիլատելիայի ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Հետագայում դրանք նվիրվել են Երևանի քաղխորհրդի գործկոմին, որն էլ հանձնել է Երևանի պատմության թանգարանին։ Թանգարանը ժամանցի վայր է բոլոր տարիքի, զբաղմունքի և նախասիրությունների տեր մարդկանց համար։

Թանգարանի`   այցելուների հետ տարվող աշխատանքային փորձը մեր օրերում նոր կիրառում է ստացել։ Պահպանվում ու ամրապնդվում է թանգարան — դպրոց կապը`   ստանալով նոր շունչ ու երանգ։

Թանգարանը մշտական կապ է պահպանում թե՛ հնաբնակ, թե՛ մատաղ սերնդի երևանցիների հետ։ Տարեցտարի մեծանում է թանգարանի աշխատակիցների հեղինակած հրատարակությունների ցանկը։

Հին ու նոր Երևան

Քարե փոքրիկ շինություններ կավե խրճիթներով ու փոշեպատ փողոցներ։ Ահա այսպիսին էր մեր Երևանը հայոց տասներկուերորդ մայրաքաղաքը մինչև քսաներորդ դարի սկիզբը։ Բայց ամեն ինչ փոխեց նա, Ալեքսանդր Թամանյանը։

Նա ծնվել է 1878թ․ մարտի չորսին, Կրասնոդար քաղաքում։ Տասնմեկ տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ, որտեղ էլ նա ճարտարապետական կրթություն ստացավ։

Դեռ երիտասարդ էր, բայց նրա նախագծերով Մոսկվայում, Եռոսլավլում և Ռուսական այլ քաղաքներում կառուցվում էին շենքեր։ Ալեքսանդր Թամանյանը բարձր վարձատրվող առաջարկներ էր ստանում արտասահմանում աշխատելու, բայց նրա միտքը տարված էր ավերված ու աղքատ, բայց սիրելի քաղաքով։

Քառասունմեկ տարեկան էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվեց Երևան, ապահովված կյանքը փոխարինվեց առօրյայի բազմաթիվ բարդություններով, բայց սերա հաղթում էր ամեն ինչ․ սերը դեպի սիրելի քաղաքը, դեպի իր կինը և ընտանիքը։ Նրա և բրիտանուհի կնոջ՝ Կամիլա Էդվարդսի սիրո մասին առասպելներ էին պատմում։

1924 թ․ հաստատվեց քաղաքի գլխավոր հատակագիծը։ Ըստ դրա քաղաքը նախատեսված էր 150հազ․ բնակչի համար, սակայն հատակագիծը այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը։

Երևան

Ալեքսանդր Թամանյանը հայտնվեց և Երևանին նոր շունչ տվեց:20-րդ դարի սկզբին Թամանյանը փոխեց Երևանը: Թամանյանը ծնվել է 1878 թվականին մարտի 4-ին Կրասնոդար քաղաքում, 11տարեկանում տեղափոխվեցին ընտանիքով Սանկտ -Պետերբուրգ: 41 տարեկանում Թամանյանը տեղափոխվեց Երևան , դժվարություններ շատ կային, բայց սերը դեպի իր Բրիտանացի կնոջ հանդեպ այնքան մեծ էր ՝Կամիլայի,և դեպի իր սիրելի քաղաքը, որ Թամանյանը ոտքի կանգնեց, և նրանք միասին հաղթահարեցին ամեն դժվարություն: 1924 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարությունը հաստատեց քաղաքի գլխավոր հատակագիծը: Թամանյանի մտահաղացմամբ քաղաքը բաժանվեց վարչական , բուհական, թանգարանային գոտիների, քաղաքի մի մասից մյուսը մոտենում էին կարճ ճանապարհներով: Գլխավոր հատակագիծը նախատեսված էր 150.000 մարդու համար, բայց այսօր էլ այն արդիական է: Թամանյանի գլուխգործոցը իհարկե Օպերայի թատրոնն է, մի քանի տարի անընդմեջ էզքիզներ էր անում և չէր հավանում, ամեն ինչ պատռում էր ու նորից սկսում: Նախագիծը վերջապես պատրաստ էր ,շինանարության ֆինանսավորումը անընդհատ հետաձգվում էր, նա փոխեց նախագիծը, որպեսզի ֆինանսավորումը հերիքի:

Նրա փոքր դուստրը ծանր հիվանդությունից հետո անժամանակ հեռացավ կյանքից, վերքը դեռ չապաքինված մահացավ նաև մեծ դուստրը , և այդ ամենը համընկավ իր ստեղծագործական բուռն շրջանի հետ: Այսքան վշտից հետո Թամանյանը հիվանդացավ, նրա աչքերը կուրացան , և նա հենց այդ տարի մահացավ: Թամանյանը ջանք չխնայեց որպեսզի ստեղծեր արևոտ, վարդագույն և հիանալի ճարտարապետությամբ քաղաք:

Հռոմեական կայսրության կարևոր հարևանը արևելքում Հայաստանն էր: Հայաստանի այսօրվա մայրաքաղաքը Երևանն է, քաղաքի հիմնադրման տարին է՝ Ք.Ա 782 թվականին: Երևանը հիմնվել է Հռոմից 29 տարի հետո:

Երևանում կա քաղաքապետարան, որը առանձնանում է իր շատ գեղեցիկ ճարտարապետական հորինվածքով: Հայաստանն իր 5000 ամյա պատմության ընթացքում ունեցել է 12 նշանավոր մայրաքաղաքներ:

Էրեբունի թանգարանում կարող ենք տեսնել Հայաստանի պատմությանն առնչվող հետաքրքիր արձանագրությունների: Էրեբունին եղել է Վանի կամ Ուրարտու թագավորության հյուսիսային գլխավոր հենակետը: Այս թագավորությունը գոյություն է ունեցել Ք .Ա. 9-ից 6-րդ դարերում:

Արարատը սուրբ գրքում հիշատակվում է համաշխարհային ջրհեղեղի և Նոյան Տապանի Արարատի լեռներում փրկելու պատմության մեջ: