Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ես՝ Դավիթ Սահակյանս սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 3/1 դասարանում: Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում մասնակցել եմ գրեթե բոլոր ճամփորդություններին: Դասարանով այցելել ենք Բուսաբանական այգի, որտեղ մեզ պատմել են բույսերի մասին հետաքրքիր փաստեր, որի մասին մենք նախկինում չէինք լսել: Հետո ճամփորդություն ենք ունեցել դեպի Ծաղկեվանք, որը գտնվում է Արայի լեռան վրա: Այնտեղ կա մի աղբյուր, որը ըստ ժողովրդի, սուրբ և բուժիչ աղբյուր է: Վատ տեսողություն ունեցողներն այդ ջուրը քսում են իրենց աչքերին և բուժում այն:

Մասնակցում եմ բոլոր ֆլեշմոբերին: Երբ ինչ-որ տեղ դժվարանում եմ, ինձ օգնում են ծնողներս: Հիմնականում ես փորձում եմ ինքնուրույն անել առաջադրանքները, բայց նրանք էլ են ինձ օգնում: Շատ եմ սիրում մաթեմատիկայի և անգլերենի առաջադրանքները:

Այս չորս ամիսների ընթացքում սովորել եմ շատ բանաստեղծություններ, ասիկներ, կարդացել և պատմել եմ սովորել պատմվածքներ:

Ավելի եմ լավացրել իմ մաթեմատիկական հմտությունները, ավելի լավ եմ հասկանոում խնդիրները: Սովորել եմ անգլերեն կարդալ և թարգմանել: Ռուսերենը նույնպես ինձ շատ է դուր գալիս: Մենք այս ամիսների ընթացքում շատ տեքստեր և բանաստեղծություններ ենք սովորել: Ինձ շատ են դուր գալիս տեղեկատվական գրքեր կարդալ: Այժմ կարդում եմ Ամեն ինչ մարդու մարմնի մասին գիրքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով